Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վախճանվել է Գեորգի Դանելիան

Վախճանվել է Գեորգի Դանելիան
05.04.2019 | 00:00

89 տարեկանում մահացել է հայտնի ռեժիսոր Գեորգի Դանելիան: Նա փետրվարին հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի բորբոքմամբ: Բժիշկները փետրվարի 24-ից նրան արհեստական կոմայի մեջ էին մտցրել՝ շնչառությունը կայունացնելու համար:
Սիրված ռեժիսորը ծնվել է Թբիլիսիում, ավարտել Մոսկվայի Ճարտարապետական ինստիտուտը և ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր անցել: Նրան մեծ համբավ են բերել հատկապես «Քայլում եմ Մոսկվայով», «Աշնանային մարաթոն», «Աֆոնյա», «Միմինո» ֆիլմերը:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ